Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Աշխատավայրում

3 խորհուրդ՝ աշխատավայրում ընկերներ ձեռք բերելու համար

3 խորհուրդ՝ աշխատավայրում ընկերներ ձեռք բերելու համար

Եթե հաջողացրել եք ընկերություն հաստատել աշխատավայրում, ապա կարող եք ինքներդ ձեզ բախտավոր մարդ համարել: LinkedIn պրոֆեսիոնալ սոցիալական ցանցը սպասարկող մասնագետների կողմից իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ մասնագիտական երջանկության ամենակարեւոր բաղադրիչներից մեկը աշխատավայրում ընկերների առկայությունն է համարվում, հաղորդում է Medical Daily-ն:

Հետազոտության մասնակիցների՝ ամենատարբեր ոլորտներում ներգրավված աշխատակիցների 46 տոկոսը հաստատել են, որ երջանիկ են՝ աշխատավայրում ընկերներ ունենալու համար, եւ որ այդ հանգամանքը նշանակալի կարեւորություն ունի «համընդհանուր» երջանկության ձեւավորման գործում: Կայքն ավելի քան 225 մլն օգտատեր ունի եւ ամենահեղինակավոր մասնագիտական պլատֆորմն է համարվում՝ տվյալների հավաքագրման եւ մշակման համար:

LinkedIn-ի կողմից իրականացված հետազոտությամբ պարզ է դարձել, որ աշխատավայրում հաստատված ընկերությունները գրասենյակով չսահմանափակվելու միտում ունեն: «Երրորդ հազարամյակի» մարդիկ (1980-2000թթ. ծնված սերունդ), որոնց թիվն ԱՄՆ-ում արդեն 82 մլն սահմանն է հատել, երջանկության զգացում են ավելացնում՝ իրենց ղեկավարների հետ ժամանակ առ ժամանակ գրասենյակից դուրս հանդիպելու հնարավորության հաշվին: Հետազոտության մասնակիցների 28 տոկոսը վկայել է, որ  հաճախ է ոչ աշխատանքային ժամերին գործնականին չվերաբերող թեմաներով հաղորդագրություն ուղարկում անմիջական ղեկավարին՝ ի հակադրություն «բեյբի-բումերների» (1946-1964թթ. ծնված սերունդ, ԱՄՆ-ի բնակչության թիվը՝ 77 մլն), որոնց ընդամենը 10 տոկոսն է մենեջերների հետ ոչ գործնական շփումներ պահպանում:

«Մենք չենք առաջարկում ժամը մեկ հաղորդագրություն ուղարկել ղեկավարին՝ նոր գնված վերնաշապիկի կամ հեռուստացույցով հաղորդված նորության մասին, պարզապես ցանկանում ենք փաստել, որ աշխատակիցների մեծ մասն այլեւս չի ցանկանում գործնական հարաբերություններով բավարարվել», - նշել է LinkedIn-ի կորպորատիվ հարաբերությունների գծով տնօրեն Քեթրին Ֆիշերը: Նա երեք խորհուրդ է առաջարկել, երջանկության եւ փոխկապակցվածության մակարդակը բարձրացնելու նպատակով, աշխատավայրում առողջ ընկերական հարաբերություններ հաստատելու համար

  1. Գործընկերների հետ շփումները էլեկտրոնային նամակներով եւ ֆորմալ հանդիպումներով մի սահմանափակեք: Օրինակ՝ LinkedIn-ի օգտատերերը գործնական շփումների ընթացքում «զբոսնելու»՝ գործնականին չվերաբերող հարցերի շուրջ քննարկումներ ծավալելու հնարավորություն ունեն:  Այս կերպ՝ մասնակիցները բացվելու եւ աշխատանքի նկատմամբ առավել ստեղծագործ մոտեցումներ դրսեւորելու հնարավորություն են ձեռք բերում:

  2. Գործընկերների անձնական կյանքով հետաքրքրվեք: Ամեն օր թեկուզ մի քանի րոպե անձնական մակարդակի շփումների հատկացրեք՝ գործընկերոջ սովորությունների, գրասենյակից դուրս կյանքի վերաբերյալ պատկերացում կազմելու համար:

  3. Շնորհավորեք, տարածեք եւ հավանեք: LinkedIn-ի օգնությամբ հետեւեք գործընկերոջ հրապարակումներին, որեւէ առիթի դեպքում անպայման շնորհավորեք՝ ցույց տալու համար, որ անտարբեր չեք:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. rabotai.in
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Խորհուրդներ՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման

Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի կապակցությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները...

Օգտակար խորհուրդներ
Հատուկ ընդմիջումներ՝ +40 աստիճանից բարձր պայմաններում աշխատանքի ժամանակ. iravaban.net
Հատուկ ընդմիջումներ՝ +40 աստիճանից բարձր պայմաններում աշխատանքի ժամանակ. iravaban.net

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը...

ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
5 հետաքրքիր փաստ, թե ինչպես է նստած աշխատանքն ազդում առողջության վրա. news.am
5 հետաքրքիր փաստ, թե ինչպես է նստած աշխատանքն ազդում առողջության վրա. news.am

Շատերն են հավանաբար լսել, որ նստած աշխատանքը բացասաբար է ազդում մեր առողջության վրա` ընդհանրապես, եւ մասնավորապես` աշխատանքի ժամանակ սիրտ-անոթային համակարգի վրա...

Աշխատավայրում կենտրոնանալու 6 միջոց. 1in.am
Աշխատավայրում կենտրոնանալու 6 միջոց. 1in.am

Աշխատանքի ընթացքում մենք ստիպված ենք մշտապես լինել կապի մեջ` հեռախոսի և համակարգչի միջոցով: Որպեսզի դա խնդիր չդառնա, ubr.ua-ն ներկայացնում է 6 միջոց...

Ես և աշխատանքը
Բույրեր, որոնք կօգնեն առօրյա աշխատանքում. 1in.am
Բույրեր, որոնք կօգնեն առօրյա աշխատանքում. 1in.am

Գիտնականները պարզել են, որ կոնկրետ բույրերից օրգանիզմում բարձրանում է ցինեոլի մակարդակը, որը խթանում է նեյրոնների ակտիվությունը: Հենց դրա հետ են կապում մտավոր հանձնարարությունների փայլուն լուծումը, ագրեսիվության...

Ես և աշխատանքը
12 մեթոդ աշխատավայրում սթրեսից ազատվելու համար. 1in.am
12 մեթոդ աշխատավայրում սթրեսից ազատվելու համար. 1in.am

Lady.obozrevatel.com-ը մեթոդներ է առաջարկում աշխատավայրում սթրեսից ազատվելու համար...

Ես և աշխատանքը
5 տարբերակ, թե ինչպես կարող է աշխատանքը փչացնել քունը.
5 տարբերակ, թե ինչպես կարող է աշխատանքը փչացնել քունը.

Շատերն անհամբերությամբ են սպասում ուրբաթ երեկոյան ժամերին, երբ դուրս կգան գրասենյակից՝ առաջիկա հանգստյան օրերին լարվածությունը թոթափելու ոգևորությամբ: Իրավիճակը ծանոթ է ամբողջ աշխարհի աշխատողներին. պատճառը...

Քուն, քնի խանգարումներ Ես և աշխատանքը
Աշխատանքի արդյունավետության բարձրացման 12 խորհուրդ. 1in.am
Աշխատանքի արդյունավետության բարձրացման 12 խորհուրդ. 1in.am

Ոչինչ միանգամից չի լինում՝ ցանկացած նպատակի հասնելու համար անհրաժեշտ են ջանքեր և ժամանակ: Իսկ եթե այդ հարցին մոտենաք կազմակերպված, ապա կհասնեք դրական...

Ես և աշխատանքը
6 նշան, որոնք վկայում են, որ դուք աշխատամոլ եք. tert.am
6 նշան, որոնք վկայում են, որ դուք աշխատամոլ եք. tert.am

Աշխատամոլ, գնումների մոլի սիրահար կամ շոկոլադամոլ լինելն այն մեղքերից է, որոնք մարդիկ խոստովանում են ոչ այնքան մեղքի, որքան հումորի զգացումով: Շատերը գիտեն, որ շոկոլադի չարաշահումը կամ աշխատավայրում մեկ-երկու ժամ ավելի մնալն այնքան էլ...

Ես և աշխատանքը
Եթե ստիպված եք երկար ժամեր անցկացնել համակարգչի առջեւ. կինեզիոթերապևտ Արամ Նալբանդյան (տեսանյութ)
Եթե ստիպված եք երկար ժամեր անցկացնել համակարգչի առջեւ. կինեզիոթերապևտ Արամ  Նալբանդյան (տեսանյութ)

Նստած դիրքը ողնաշարի համար ամենածանրն է համարվում: Այդ մասին med-practic-ի հետ զրույցում ասաց կինեզիոթերապևտ, ռեաբիլիտոլոգ Արամ  Նալբանդյանը ՝ հավելելով, որ ողնաշարը օրգանիզմի...

Բժշկի ընդունարանում Ես և աշխատանքը Բժիշկներ
Ինչպես ճիշտ հեռանալ աշխատանքից. նրանք Ձեզ երկար կհիշեն
Ինչպես ճիշտ հեռանալ աշխատանքից. նրանք Ձեզ երկար կհիշեն

Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ փոխում ենք մեր աշխատավայրը: Հոգեբանները խորհուրդ են տալիս փոխել աշխատանքը 3-5 տարին մեկ: Եթե մտածում եք\' ինչպես հեռանալ աշխատանքից, հետևեք...

Ես և աշխատանքը
10 շարժում, որոնք կարող են ձեզ առանց աշխատանք թողնել
10 շարժում, որոնք կարող են ձեզ առանց աշխատանք թողնել

Թափուր աշխատատեղին դուք արձագանքել եք հիանալի ռեզյումեով (ինքնակենսագրական) և դրան կից անթերի  նամակով։ Դուք տեղեկություններ եք հավաքել ընկերության մասին և հարցազրույցի ժամանակ...

Ես և աշխատանքը
Համակարգիչն ու ձեր առողջությունը
Համակարգիչն ու ձեր առողջությունը

Մարդկանց հիվանդություններն ու ընտրած մասնագիտությունը ուղղակիորեն փոխկապակցված են: Օրինակ` հանքափորները, սովորաբար, տառապում են սիլիկոզներից, նրանք, ովքեր ստիպված են ամբողջ օրը ոտքի վրա կանգնել, ունենում են երակների լայնացում… Իսկ որ...

Ես և աշխատանքը
Բացառիկ խորհուրդներ` աշխատավայրում խնդիրների լուծման համար
Բացառիկ խորհուրդներ` աշխատավայրում խնդիրների լուծման համար

Միկա Բրժեզինսկին, ով Morning Joe հայտնի հեռուստաշոուի հաղորդավարուհին է և ամերիկյան Cosmo-ի` կարիերայի հարցերով խորհրդատուն, կօգնի աշխատավայրում վերացնել բոլոր այն խոչընդոտները, որոնք քեզ անհաղթահարելի են թվում...

Ես և աշխատանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ